Պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի լուծարումից հետո չեղարկել է գործուղումների ծախսերը, հայ պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից։ Նոյեմբերի 8-15-ը Պեկին է գործուղվել ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
Կազմում են Ջեմմա Բաղդասարյանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, «ՔՊ»-ից՝ Լենա Նազարյանը, Արամ Սարգսյանը, իսկ Մարգարիտ Եսայանն ու Ալեն Սիմոնյանը հրաժարվել են։ Եսայանը հայտնեց, որ հրաժարվել է բարեկամի մահվան պատճառով։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց, որ ծախսերը չինական կողմն է հոգում։
Սովորաբար բարեկամական խմբերի այցելությունների ծախսերը լուծվում են փոխպայմանավորվածությամբ, երբեմն էլ Հայաստանն է, բացի ավիատոմսերից, մնացած ծախսերն իր վրա վերցրել՝ խմբեր հյուրընկալելիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև