Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ինչպե՞ս է սրտի ստենտավորումը կյանքեր փրկում. մեկնաբանում է Քանկոր ԲԿ-ի մասնագետը

Սրտի կորոնար անոթների ստենտավորումը միջամտություն է, որը պրոֆեսիոնալ ինտերվենցիոնալ սրտաբանին հնարավորություն է տալիս 40-50 րոպեում կայունացնել նախաինֆարկտային կամ ինֆարկտային վիճակում գտնվող մարդու վիճակը, նրան երկրորդ կյանք պարգևել: «Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված կենտրոնում այս միջամտությունըը ամենահաճախ կիրառվողներից է: Ամեն օր գործ են ունենում սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մեծաթիվ մարդկանց հետ, ովքեր իրենց առողջությունը ցանկանում են վստահել իրենց գործի գիտակ մասնագետներին:
Կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիրն է ՀՀ-ում, իր լավագույն աշակերտներից շատերն այսօր էլ իր հետ և իր կողքին աշխատում են «Քանկոր» կենտրոնում՝ կատարելով սրտաբանական բոլոր տեսակի խնդիրների լիարժեք ախտորոշում և բուժում, ստենտավորում և շունտավորում: Կենտրոնն աշխատում է 24 ժամ շարունակ: Բարդ դեպքերի հետ աշխատելուց չխուսափելն ու ապրելիության բարձր ցուցանիշների ապահովումը Քանկոր բժշկական կենտրոնի աշխատանքի կարևոր ձեռքբերումներն են:
“Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի զրույցը՝ «Քանկոր» կլինիկայի Ինտերվենցիոնալ Սրտաբանության բաժանմունքի վարիչ Ալբերտ Զոհրաբյանի հետ:
Պարոն Զոհրաբյան, ո՞ր դեպքերում է անհրաժեշտ լինում միջամտություններ կատարել սրտի վրա:
Աթերոսկլերոզ հիվանդության պատճառով սրտամկանը սնուցող կորոնար պսակաձև անոթները սկսում են խցանվել, նեղանալ, սիրտը դադարում է ստանալ համապատասխան քանակությամբ թթվածին, առաջանում է իշեմիա, խանգարվում է սրտի նորմալ արյունամատակարարումը, ինֆարկտի զարգացման վտանգ է առաջանում: Ինֆարկտն աշխարհում և ոչ մի բժիշկ չի կարող բուժել, բայց կարելի է գոնե կանխել և հետևանքները նվազագույնի հասցնել: Եթե հիվանդի մոտ կա կորոնար անոթների մոտ 80% կամ ավել նեղացումներ, ապա անպայման պետք է կատարվի կամ բաց վիրահատություն կամ ստենտավորում, որպեսզի վերականգնենք արյան հոսքի բնականոն մատակարարումը դեպի սրտամկան: Մինչև 80% նեղացումների դեպքում, եթե հիվանդը չունի գանգատներ՝ ցավ, հևոց, շնչարգելություն, իրականանում ենք դեղորայքային բուժում ու պահում հսկողության տակ:
Ստենտավորում արվի հիվանդին, թե՞ բաց վիրահատություն․ ի՞նչ սկզբունքով է այս հարցը որոշվում։
Հարցի պատասխանը ստանալու համար նախ իրականացնում ենք կորոնար անոթների համակողմանի հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա:Սա հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ աստիճանի են ախտահարված սրտի կորոնար անոթները: Եթե հաստատվում է անոթների ախտահարման վտանգավոր շեմը ու որոշում ենք, որ պետք է միջամտություն արվի, հաշվի ենք առնում կոնկրետ դեպքի պարագայում ստենտավորման և բաց վիրահատության իրականացման ցուցումներն ու հակացուցումները: Անհրաժեշտության դեպքում կոնսիլիում ենք հրավիրում տարբեր նեղ մասնագետների մասնակցությամբ: Թիմային աշխատանքն ու տարբեր բաժանմունքների միջև սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս առավելագույն ճիշտ տարբերակը ընտրել պացիենտի համար: Ստենտավորումն, որպես միջամտություն, արագ է, պրակտիկ և լավ արդյունքներ է գրեթե միշտ տալիս: Ես այն անվանում եմ շնորհակալ միջամտություն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը գալիս է սուր ինֆարկտով, ծայրահեղ ծանր իրավիճակում: Կատարելով ստենտավորում՝ հիվանդը 40-50 րոպե հետո ծայրահեղ ծանր վիճակից դուրս է գալիս, իրեն անհամեմատ լավ է զգում: Եթե ստենտավորում ցուցված չէ հիվանդին, կատարում ենք բաց վիրահատություն՝ շունտավորում: Կան հստակ դեպքեր, որոնց պարագայում կատարվում է հենց այս վիրահատությունը: Օրինակ՝ եթե հիվանդի մոտ ախտահարումները շատ են լինում, այսինքն՝ բազմանոթային ախտահարումներ են և դրանց տեղակայումը տեխնիկապես թույլ չի տալիս ստենտավորում: Հստակ բաց վիրահատություն է ցուցված նաև ցողունային հիվանդությունների դեպքում. ստենտավորումն այս պարագայում ռիսկային է, որովհետև դեպի կորոնար անոթներ արյան հոսքը մենք ժամանակավորապես դադարեցնում ենք, ինչը կյանքի համար վտանգ է ստեղծում:
Լինում են դեպքեր, որ երկու տարբերակն էլ հավասարաչափ ցուցված են լինում, այդ պարագայում հիվանդն ու նրա հարազատներն իրենք են որոշում՝ որ՞ն անել։
Ստենտավորումն ի՞նչպես է արվում ու ինչ ստենտներ եք կիրառում Ձեր աշխատանքում
Ստենտն իրենից ներկայացնում է մի համաձուլվածք, որը շատ նուրբ է և ունի միջինում 2-4 միլիմետր տրամաչափ, երկարությունն էլ՝ 15-48: Այդ համաձուլվածքը հագցված է հատուկ բալոնի վրա, առաձգական է և ճնշման տակ նեղացած հատվածում այն բացվում է՝ ապահովելով սրտի նորմալ արյունամատակարարումը:
Տարեց տարի ստենտների որակը կատարելագործվում է. միջազգային առաջատար ընկերություններն առաջարկում են շատ բարձր որակի ստենտներ: Քանկոր ԲԿ-ում մենք բացառապես օգտագործում ենք եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության են բարձրորակ դեղապատ ստենտներ: Դեղապատ ստենտները շատ էֆեկտիվ են. դրանց վրա հատուկ դեղ կա, որը բուժում է անոթի ներսի պատը՝ ինտիման ու անոթի վերանեղացման հավանականությունը նվազում է: Որակյալ ստենտների կիրառումը հիվանդի կյանքի որակը անհամեմատ լավացնում ենք, մեր կատարած աշխատանքն էլ՝ լավ արդյունքներ է տալիս:
Քանի՞ ստենտ է թույլատրվում տեղադրել մարդու օրգանզիմում:
Իմ բժշկական պրակտիկայում ես տեսել եմ մինչև 12 ստենտ: Կորոնարոգրաֆիայի արդյունքում մենք կարելի է ասել նախօրոք 90%-ով իմանում ենք քանի՞ ստենտ պետք է տեղադրենք միջամտության ժամանակ: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ հավելյալ ստենտի կարիք է առաջանում, օրինակ՝ երբ նեղացումը ամբողջովին չես կարողանում ծածկել։ Մեկ էտապով ցանկալի է 4-5 ստենտ ավել չտեղադրել:
Ձեզ հաճախ տալիս են այն հարցը, թե բժիշկ ինչքա՞ն կյանք ունեմ ես ստենտավորումից հետո:
Ոչ միայն ինձ, այլ բոլոր բժիշկներին ամենահաճախ տրվող հարցը հենց դա է: Պատասխանը մեկն է՝ ստենտը ամբողջ կյանքի համար է: Մյուս կարևոր հարցն այն է, թե օրգանիզմն անհատապես ինչպե՞ս է ընդունում ստենտը: Սուր ինֆարկտների ժամանակ, ստենտավորելով մարդուն, մենք անվտանգ վիճակ ենք ստեղծում նրա համար: Շատ քիչ դեպքեր են լինում, որ օրգանիզմն անհատապես չի ընդունում ստենտը: Ապրելակերպն էլ կապ ունի հիվանդի համար.կան շատ պարտաճանաչ հիվանդներ, որոնք հետևում են քո բոլոր ցուցումներին: Սակայն նույնիսկ այդ իրավիճակում կա ստենտի վերանեղացման հավանականություն:
Որո՞նք են Ձեր պացիենտի հետ Ձեր աշխատանքի սկզբունքները
- Պացիենտը կոնկրետ բժշկի հիվանդը չէ: Բուժման ողջ պրոցեսում մի ամբողջ թիմ է կանգնած նրա թիկունքում:Երբ մարդը գալիս է մեզ մոտ, նա պետք է ստանա իր սրտի հիվանդությունների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, վստահ լինի՝ որ ստանում է առավելագույնս արդյունավետ բուժում ու մշտապես գտնվում է մեր զգոն հսկողության տակ: Հիվանդանոցի ողջ անձնակազմը պատրաստակամ, սրտացավ ու հետևողական է պացիենտի առողջությունը ապահովելու հարցում: Ու վիրահատությունից հետո էլ մենք մշտական կապ ենք պահում պացիենտների հետ, որպեսզի պլանային հետազոտությունների ու հսկողության միջոցով վստահ լինենք՝ մեր կատարած աշխատանքը իր հստակ արդյունքներն է տալիս: