Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հեղափոխությունը Հայաստանում ֆինանսական ցնցումներ չառաջացրեց

Ո՞վ պետք է վճարի եկամտահարկը՝ գործատուն, թե աշխատողը: Ո՞րքան պետք է լինի նվազագույն աշխատավարձը եւ ինչպե՞ս պետք է կարգավորվի աշխատաշուկան: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ամեն շաբաթ հարթակ է տրամադրում տարբեր ոլորտների ներկայացուցիչների, որոնք բարձրաձայնում են իրենց անհանգստացնող խնդիրների մասին եւ մատնանշում լուծումներ: Այս շաբաթ քննարկվում էին տնտեսական քաղաքականությանը եւ բիզնես ոլորտին վերաբերող հարցեր:
Հայաստանում այսօր շատ աշխատողներ չեն էլ իմանում որքան եկամտահարկ են մուծում եւ, որ դրա պատասխանատուն իրենք են: Գործող համակարգը հայտարարագրումն ու պատասխանատվությունը թողնում է գործատուի վրա, որից էլ գանձվում է եկամտահարկը: Գործարաները դժգոհ են, համակարգային փոփոխություն են ակնկալում:
«Անընդունելի է, որ բիզնեսմենը, գործատուն է մուծում աշխատողի եկամտահարկը: Հայտարարագրումը էլի կարող է մնալ բիզնեսի վրա, բայց վճարել պարտավոր է աշխատողը: Եթե աշխատողների եկամտահարկը վճարում է գործատուն՝ հարկատուի կարգավիճակից նա դառնաում է պահանջատեր: Երբ անձը իր գրպանից ամսական 20 հազար դրամ կտա պետությանը, այլեւս հինգ հազար դրամով իր ձայնը չի վաճառի»,- արձանագրում է Տրիադա խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը համակարծիք է: Համակարգը պետք է փոխվի եւ իր տեղեկություններով հարկային քաղաքականության արմատական փոփոխություններին հարկային տեսչությունում նախապատրաստվում են արդեն իսկ այսօրվանից:
«Եկամտահարկի բեռը այսօր ընկած է գործատուների վրա, որը, ըստ իս, սխալ է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ֆիզիկական անձն է պարտավոր հայտագրվել: Խորին հարգանք ունենալով մեր երգիչ- երգչուհիների հանդեպ, չեմ կարող չնշել, ինչո՞ւ նրանք անհատապես չեն հայտագրվում: Ինչո՞ւ է այդպես… համակարգն է սխալ: Պետք է ամբողջական համակարգ ներդնել, որը միայն այդ դեպքում կաշխատի»,- կարեւորում է Վարդան Արամյանը:

Ըստ նրա առաջարկած մոդելի տարեվերջին յուրաքանչյուր ֆիզիկական անձ պետք է պարտավոր լինի հարկային տեսչությանը ներկայացնել իր ամբողջական եկամուտները եւ անձամբ հայտարարգրի սեփական եկամուտը: Լավ արդյունքի համար մասնագետների կարծիքով առաջնահերթ պետք է ստեղծվի էլեկտրոնային համակարգ: Արագ արդյունք ակնկալել չի կարելի: Բայց ճանապարհի վերջը միայն առաջին քայլն անելուց հետո է երեւում:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր եկամտային հարկի դրույքներին: Նախկին ֆինանսների նախարարի կարծիքով դրանից առաջ անհրաժեշտ էր խոսել սկզբունքների մասին: Հստակ պետք է լինի երկխոսությունը տնտեսվարողների եւ սպառողների միջեւ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են կառավարության տված մեսիջների հիման վրա:
«Կարծում եմ, շատ կարեւոր մի հանգամանք պետք է հաշվի առնվի: Յուրաքանչյուր թեզը պետք է քննարկվի տնտեսվարողների հետ, որպեսզի անկախ նրանից հարկային քաղաքականության այդ մոտեցումը դուր կգա տնտեսվարողին, թե՝ ոչ, նա տեղյակ լինի ինչ՞ի սպասել՝ երեքից -հինգ տարվա կտրվածքով»,- ընդգծում է Վարդան Արամյանը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարներին այլ հարցեր եւս անհանգստացնում են: Հեղափոխությունից հետո իրավիճակի փոփոխություն էին ակնկալում: Այսօր հիմնականում նույն պատասխանն են լսում, ինչ նախկինում:
«Չորս տարում չորս նախարար է փոխվել, իսկ տաքսու վարորդների աշխատանքը կարգավորող օրենք այդպես էլ չի ընդունվել: Իսկ դա օրենք է, որ հազարավոր աշխատողների կարող է բերել հարկային դաշտ: Այսօր ուզում ենք կորպորատիվ սպասարկում անենք, չենք կարողանում՝օրենք չկա»,- նշում է GG ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը: Նրա կարծիքով հայ երիտասարդին Հայաստանում պահելու համար կարեւոր է ոչ միայն աշխատավարձի բարձրացումը, այլեւ ոայլ մոտիվացիան:
«Հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք մարդկանց տրամադրության փոփոխություն եւ դա հրաշալի է: Մեր երիտասարդները պետք է հասկանան, որ մենք պետք է լինենք մեր երկիրը կառուցողները»,- նշում նա:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գեւորգ Թադեւոսյանը համակարծիք է.
«Մեր երկրում փող քիչ կա եւ մոտիվացիան, գաղափարը, չի կարող շատ չլինել: Եթե մարդը պետք է միանգամից շատ աշխատավարձ ուզի ու դա լինի իր մոտիվացիան, ուրեմն չարժե նրա հետ ճանապարհ անցնել, նախընտրելի է համակարգ ստեղծել նոր մարդու հետ, որը կսիրի իր գործը, աստիճանաբար կկայանա եւ կօգնի կայացնել ու ավելի ծավալել նաեւ գործատուի բիզնեսը»,- նկատում է նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով ամենամեծ ձեռբերումը, որ արձանագրվեց հեղափոխությունից հետո վստահության միջավայրի ձեւավորումն էր , որ այսօր կա Հայաստնում ու որը կարող է ֆինանսական ու տնտեսական գործիք եւ առաջ գնալու ճանապարհ դառնալ:
«Որպես տնտեսություն մենք կարողացել ենք պահպանել տնտեսական կայունությունը: Սա մեծ նվաճում է: Այսօր վայրահաչողներ կան, որ խոսում են արտարժույթի ճգնաժամի մասին, կոլափսի մասին ...Սիրելիներս, Հայաստանը հետխորհրդային միակ պետությունն է, որ ազգային արժույթի գերարժեզրկում չի ունեցել, ինչպես, օրինակ, եղավ ռուբլու կամ լարիի դեպքում»,- ընդգծում է տնտեսագետը:
Հեղափոխության ժամանակ Հայաստանը ֆինանսական ցնցումների չենթարկվեց: Դա աննախադեպ երեւույթ կարելի է համարել, անգամ համաշխարհային պատմության կտրվածքով: Արտարժույթի վայրեիվերումներ երբեմն նկատվում են նույնիսկ ընտրությունների ժամանակ, իսկ Հայաստանը կարողացավ դիմակայել հեղափոխությանը:
«Ֆինանսական կառավարումը չի սիրում քաղաքականություն, սիրում է խելամիտ տնտեսագիտական մոտեցում: 2017 թվականի դեկտեմբերին ընդունեցինք մի սկզբունք, ըստ որի քաղաքական փոփոխությունները որեւիցե կերպ ֆինանսական կառավարման ոլորտում փոփոխություններ չպետք է առաջացնեն: Հենց դա հիմք հանդիսացավ, որպեսզի հեղափոխության ժամանակ չունենանք ֆինանսական ցնցումներ»,- ասում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ու ավելացնում, հեղափոխության օրերին, երբ ժողովուրդը ըմբոստության ցույց եր էր անում, ֆինանսների նախարարությունում աշխատանքը շարունակվում էր մինչեւ ուշ գիշեր: Ներդրողների հետ էին զրուցում: Նրանք պետք է վստահ լինեին, որ Հայաստանում վիճակը կայուն է եւ իրենց ներդրած գումարները ապահով ձեռքերում են:
2020 թվականին Հայաստանում արտարժույթի վերաթողարկում է լինելու: Դրան պետք է պատրաստվել արդեն այսօրվանից: Ցանկացած ներդրում պետք է կարեւորվի ու խրախուսվի, որովհետեւ հենց դա է պակասում Հայաստանում: Ներդրողները ուշադիր հետեւում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ անզգույշ քայլերը կարող են ճակատագրական դառնալ տնտեսության հետագա զարգացման համար: