Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Ինչպես խուսափել շղթայական թանկացումից

Հայաստանի մաքսային քաղաքականությունը լուրջ փոփոխության կարիք ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը։

Անդրադառնալով ներմուծվող ապրանքների մաքսազերծման թանկացմանը, որը ապրանքների շղթայական թանկացման մտահոգություն առաջացրեց, տնտեսագետը նկատեց. «Թուրքիայից եւ Չինաստանից ներմուծվող ապրանքները հիմնականում մաքսազերծվում են քաշով, որը պիտի փոխվի ժամանակի ընթացքում, որ լինի կոնկրետ ապրանքատեսակների գծով մաքսազերծում. սա շատ կարեւոր է: Քանի որ արդեն հայտարարվել է, որ մենք ունենք ռազմավարական ոլորտներ, ասենք՝ տեքստիլ արտադրանք, կոշիկ, հագուստ եւ այլն, կառավարությունը պետք է խթանի տեղական արտադրությունը։ Հետեւաբար՝ Թուրքիայից եւ Չինաստանից եկած պատրաստի արտադրանքը, որ այժմ մաքսազերծվում է խառը տարբերակով՝ բարձրացնելով քաշի մաքսազերծման վճարը, պետք է արվի առանձնացված ապրանքատեսակներով՝ տեքստիլի գծով մեկ, կոշիկի գծով՝ երկու, կահույքի գծով՝ այլ մաքսազերծում»,- ասաց Կարեն Ադոնցը։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ պետության տնտեսական քաղաքականության հիմքում պետք է լինի ներդրումները խթանելը եւ ՀՀ տնտեսության համար նոր շուկաներ բացելը։ Նա մտահոգ է, որ ներդրողներն անգամ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովված չեն։

«Եթե վարչապետը հայտարարում է, որ նույնիսկ կարտոֆիլի ինքնարժեքի հաշվարկ չի արվում, կառավարության աշխատակիցները չունեն նման հաշվարկ, վստահ եղեք, որ չունեն հաշվարկ նաեւ մնացած ոլորտներում։ Թե ինչ են անում, ես չգիտեմ, բայց ակնհայտ է, որ նրանք իրական պատկերացում չունեն իրական ներդրումային խնդիրների մասին: Որովհետեւ եթե ներդրումային դաշտը բարենպաստ է, վստահ եղեք, որ ներդրողները գալու են, այն էլ հայ ներդրողները, որոնք փնտրտուքի մեջ են, խանդավառ են, գալու են, բայց պիտի այդ կապը լինի, եթե գալիս է ներդրողը, պետք է այն տեղեկատվությունը ստանա, որն անհրաժեշտ է»,- ասաց տնտեսագետը։

Սփյուռքահայերի՝ Հայաստանում ներդրումներ անելու նախկին ձեւը, նրա խոսքով, պետք է պահպանվի։ Բայց մեծ ծավալներ չի ապահովում։ Տնտեսագետն ավելի մեծաթիվ ներդրողներ ներգրավելու մեխանիզմ է առաջարկում՝ բաց բաժնետիրական ընկերությունների միջոցով. «Բոլոր սփյուռքահայերը չեն, որ գործարար են, օրինակ՝ կարող է բժիշկ լինել։ Դրա համար ՀՀ-ում պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք պետք է թափանցիկ, հասկանալի ձեւով գործեն, թույլ տան սփյուռքահայերին բաժնեմասեր ունենալ, մասնակցել Հայաստանի տնտեսական կյանքին»։

Տնտեսագետի համոզմամբ՝ սփյուռքահայերին պետք է համախմբել ե՛ւ բաժնետիրական ընկերություններում, ե՛ւ նույն մարդկանց համախմբել դրսում, որպեսզի հնարավոր լինի կապել ներդրումային եւ շուկայական կամուրջները. «Ես վստահ եմ, որ գալիս է ժամանակը, երբ սփյուռքահայերը կարող են մասնակցել ե՛ւ ԲԲԸ–ների ձեւավորմանը Հայաստանում, ե՛ւ լինեն սպառմանը աջակցողը՝ իրենց երկրների շուկաներ մեր արտադրանքի մուտքի հարցում»,- ասաց Կարեն Ադոնցը։

Տեսակետին, որ ազատ, մրցակցային պայմաններ ստեղծելով՝ ներդրումային բում կլինի, տնտեսագետը արձագանքեց. «Ո՛չ, չի լինի։ Դա տեղի չի ունենա, որովհետեւ եթե նույնիսկ հարկային, մասնագիտական խնդիրները լուծենք, ներդրողները գան, կազմակերպեն արտադրությունը, Հայաստանը խնդիրներ է ունենալու շուկայի հարցում»։

Բաց բաժնետիրական ընկերությունների մեխանիզմը խելացի կիրառելը, նրա համոզմամբ, կհանգեցնի լուրջ ներդրումային հոսքի եւ արտահանման մեծ ծավալների։

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am