ԵՄ-ն աջակցում է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին. Սվիտալսկի
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ` քննարկելու առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Լիահույս եմ, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը նոր թափ կառնի»,-հանդիպման ընթացքում շեշտել է նախարար Թորոսյանը` մեծապես կարևորելով պետական կառավարման համակարգում բարեփոխումներին ԵՄ օժանդակությունը:
Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն: Հատուկ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացիկ քայլերին ու այդ ուղղությամբ ԵՄ աջակցության մեխանիզմներին:
«ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ առողջապահության համակարգում օրակարգային հարցերի լուծմանը` կախված մատնանշված առաջնահերթություններից»,-ընդգծել է Սվիտալսկին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի