«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը։Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից։ Էդուարդ Գրիգորյանը նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ էր եղել:
Սերոբ Հարությունյանի՝ պաշտոնից ազատումից հետո հենց Գրիգորյանը նշանակվեց պետի ժամանակավոր պաշտոնակատար:

















































