Արա Վարդանյանը վերադարձրել է «Հայաստան» հիմնադրամի գումարները
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն անձնական նպատակների համար օգտագործած գումարները կարճ ժամկետներում վերադարձրել է հիմնադրամի հաշվին, այս մասին նշված է հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանի հայտարարության մեջ:
Թերզյանը Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը պաշտոնապես ստանձնել է 2018-ի հուլիսի 19-ին, մինչ այդ մեկնել է Երևան և հուլիսի 15 ու 16-ին հանդիպումներ ունեցել պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաև Հիմնադրամի երևանյան գրասենյակի անձնակազմի հետ:
«Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից»,- նշված է Թերզյանի հայտարարության մեջ:
Այդուհանդերձ, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր:
«Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության և ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար»,- նշել է Թերզյանը:
Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննելու է մրցութային հանձնաժողովը (ժյուրիի) սեպտեմբերի 10-ին՝ Թերզյանի նախագահությամբ:
Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ անցյալ 26 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:
«Հիմնադրամը այսօր ևս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ Հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության»,- եզրափակել է Թերզյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, գումարներն օգտագործել է անձնական նպատակներով` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Նշենք, որ Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 10-ին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի