Արարատ Միրզոյանը ստորագրել է Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու դիմումը
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատելու դիմումը: Այս մասին առաջին փոխվարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը: Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը:
Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որևէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչու՞ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»,- գրել է Արարատ Միրզոյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի