Վաչագան Ղազարյանի համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ: Այս մասին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Վաչագան Ղազարյանը չի մուծել գրավը, այլ անձ է մուծել: Ինչ-որ հայտնի անուն չի, չեմ էլ հիշում, թե ով է»,-ասաց պաշտոնյան:
Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքովնախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նրանկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իրունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջփոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի