Կադրային ջարդ Ջրային կոմիտեում
«Հրապարակը» գրում է. «Տեղեկություններ կան, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշանակվելուն պես ժողով է արել, մտել է դահլիճ, որտեղ ոչ բոլորն են տեղավորվել՝ մի մասը մնացել է կանգնած, և հենց այդ ժողովի ժամանակ որոշ աշխատակիցների ասել է՝ դիմում կգրեք, կգնաք՝ հաշվի չառնելով քաղծառայողի համակարգն անգամ:
Սակայն Ջրային կոմիտեից մեզ պարզաբանեցին, որ որևէ քաղծառայող չի ազատվել աշխատանքից, ընդամենն ազատվել են քարտուղարուհին, օգնականը՝ Սոնա Մարտիրոսյանը, ով կատարում էր մամուլի խոսնակի պարտականությունները, գույքի վարչությունում խորհրդականի պաշտոնը զբաղեցնող ԾԻԳ-ի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, կոմիտեի նախագահի տեղակալի օգնական Էմմա Օհանյանը, ով տեղափոխվել է այլ աշխատանքի՝ մեկնելու է Չինաստան: Եվ մեկ նշանակում է եղել՝ Կամո Սարգսյանը նշանակվել է կոմիտեի նախագահի տեղակալ, այդ պաշտոնը թափուր էր դեռևս մայիսից:
«Նշանակումից հետո ղեկավարը հանդիպում է ունեցել կոլեկտիվի հետ, և քանի որ մենք 60 հոգի ենք, աշխատասենյակները փոքր են, ընդամենը 20 հոգի նստել է, մնացածը՝ ոտքի վրա, բայց որևէ նման բան չի եղել, որ որևէ մեկին ասի՝ դիմում գրեք, գնացեք: Ազատված մարդիկ հեռացել են իրենց դիմումի համաձայն, նրանք զբաղեցրել են հայեցողական պաշտոններ: Մեզ մոտ շատ նորմալ, առողջ մթնոլորտ է»,- վստահեցրին կոմիտեից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի