Վրաստանում հայկական համարանիշով բեռնատարը բախվել է մարդատար մեքենայի. տուժածները ՌԴ քաղաքացիներ են
Մոտ մեկ ժամ առաջ Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա գտնվող Կումիսի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել հայկական պետհամարանիշներով բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաները։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի արդյունքում տուժել են միայն մարդատար ավտոմեքենայի 3 ուղեւորները, որոնք ազգությամբ ռուս են, ՌԴ քաղաքացիներ։ Տուժածները ստացել են թեթեւ վնասվածքներ։

















































