Ռազմական բյուջեն կավելանա. Դավիթ Տոնոյան
Զենք զինամթերքը, որ ստանալու ենք Ռուսաստանի Դաշնությունից, արտադրության մեջ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ռուսական 100 մլն դոլար վարկով սպառազինություն գնելու հարցին:
Հարցին, թե արդյոք չի նախատեսվում զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, նախարարը պատասխանեց, որ զինվորների, սպայական կազմի աշխատավարձի բարձրացում 2019-ին չի նախատեսվում, սակայն ռազմական բյուջեն զգալի կավելանա:

















































