Երևանում թալանել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս