Նորանշանակ փոխնախարարը ավտոմեքենաների պակաս չունի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ փոխնախարար Բագրատ Բադալյանը ավտոմեքենաների պակաս չունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրա ավտոպարկի գերակշիռ մասը հիմնականում խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենաներն են` «Moskvich 400» «Gaz 12», «Gaz 67», «Gaz 13 Chayka», «Gaz 24», «Toyota Rav 4 2.0», «Moskvich 403», «Zaz 965»:
Բացի այս, նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի 3 հատ տուն, անավարտ շինություններ եւ 2 հատ հողամաս: Պաշտոնը ստանձնելիս Բադալյանը հայտարարագրել է 5 մլն 504 հազար դրամի չափով փոխառությունը: Իսկ դրամական միջոցը կազմում է 200 հազար դոլար: Որպես եկամուտ նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 8 մլն 384 հազար դրամ եւ 2270 դոլար: Նաեւ նա մեկ ընկերությունից ստացել է 25 մլն դրամի չափով շահաբաժին: Թե որ ընկերության մասին է խոսքը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Հուսանք առաջիկայում փոխնախարարն առիթ կունենա հանրությանը տեղեկացնել այդ մասին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի