Էջմիածնի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Էջմիածնի քաղաքապետարանն այօրվա ավագանու նիստում որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացուն կոչումից: Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի խոսքով՝ ինքը սոցիալական ցանցի միջոցով փորձել է որոշակիորեն հասկանալ հասարակական տրամադրվածությունը:
«Հաջորդ քննադատությունն այն էր, որ նման որոշմամբ մենք խախտում են անմեղության կանխավարկածը, սակայն ես՝ որպես իրավաբան, կարող եմ ասել, որ նման բան չկա, քանի որ պատվավոր քաղաքացուց զրկելը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հարցը զուտ բարոյական հարթության մեջ է, այստեղ՝ դիտարկվում է նաև հանրային կարծիքը: Ինչպես նաև այն, որ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, արդեն իսկ կասկած է առաջանում, որ այդ մարդը հնարավոր է, որ առնչություն ունենա այդ արարքների հետ»։

















































