Անգելա Մերկելը օգոստոսին կայցելի Հայաստան
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռեւս 2017 թվականի Արեւելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը:
Հայտնի է նաեւ, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաեւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարեւոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի եւ ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































