Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Բանն այն է, որ դեռևս նշանակման ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստանում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի:
Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կատարած և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպանի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցանկանում է վերադառնալ Հայաստան և զբաղվել քաղաքականությամբ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի