Ռուսաստանը կօգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար
Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել, հետևաբար՝ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին, ապա վարչապետը նշեց, որ ամեն օր այն կարող է ավելանալ, պակասել, սակայն, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի