Կոտայքի մարզպետը գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի եւ խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն:
Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Երբ Մրգաշատի գյուղապետը ընդդիմացել է՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վենդետա չի լինելու, բացի այդ՝ իրենք ընտրովի մարմիններ են, մարզպետը պատասխանել է. «Հիմա որոշումներ կայացնողը ես եմ»:
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է թիրախավորել այն գյուղապետերին, ովքեր, իր կարծիքով, պետք է հեռանան: Փոխարենը նա փնտրում է երիտասարդ ակտիվիստների, որոնք մասնակցել են Փաշինյանի «թավշյա» քայլերթին եւ կարող են գյուղապետի հարմար թեկնածու դառնալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի