ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը: Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը:
Պաոլա Սևերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ