ՀՖՖ նախագահի պաշտոնում Վանեցյանի առաջադրման հարցը քննարկման կարիք ունի․ ԱԱԾ խոսնակ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում Ազգային
անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը
քննարկելու և վերլուծելու կարիք ունի, ինչից հետո ԱԱԾ ղեկավարը
կներկայացնի իր դիրքորոշումը: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում
ասաց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:
Նա նշեց, որ այս պահին Վանեցյանը ձեռնպահ է մնում իր դիրքորոշումը հրապարակելուց:
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ հրավիրվել է ՀՖՖ գործադիր մարմնի
արտահերթ նիստ, ու Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է հրաժարական
ներկայացնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան
Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր Հայրապետյանի հրաժարականի մասին լուրը։
Ռուբեն Հայրապետյանը նույնպես ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ
զրույցում հայտարարել է, որ հրաժարական չի տալիս: Միաժամանակ, նա ասել է, որ եթե սեպտեմբերին ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի