Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում տեղի ունեցավ «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» խորագրով հանդիպում-քննարկումը, որին այս շաբաթ նախաձեռնության անդամներից բացի մասնակցում էին մշակույթի գործիչներ և արվեստասերներ: Մշակույթի գործիչները տարբեր հարցեր բարձրացրին, որոնցից էր մշակույթային գործերի գնահատման խնդիրը: 

«Մենք ունենք մի տիեզերք, որ մշակույթն է, և ես չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր չափորոշիչներ դնել, որ պարզ լինի, թե ինչպես են մարդիկ այստեղ իրար հետ մրցելու, մրցակցելու: Ի վերջո, արվեստը չի կարող վանդակված լինել, և շատ հաճախ ստեղծագործողները դուրս են մղվում որևէ միության, կազմակերպության, կուսակցության շարքերից միայն այն բանի համար, որ իրենք ազատ ստեղծագործեն: Եվ հիմա հարցն այն է, թե արդյո՞ք մեր մշակույթի նկատմամբ պետության վերցրած ուղղությունը նախատեսում է այդ տիեզերքը տեղ հասցնել: Նաև խնդիրն այն է, թե պետությունն ինչպես պիտի կողմնորոշվի՝ ինչ է առաջարկում, ինչ պիտի ժողովուրդը լսի, ինչ պիտի դիտի»,- իր ելույթում նշեց հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը:

Ստեղծագործության գնահատումը, արվեստագետի վարձատրումը և նախագծերին աջակցումը, երգիչ, երգահան Վահան Արծրունու խոսքով, այսօր սուբյեկտիվ է. քանի որ մշակույթի օրենք չունենք, նախարարությունը որոշումներ է կայացնում բացառապես իր նախընտրություններով ու հայեցողությամբ: Արմինե Հայրապետյանը համաձայն էր, որ ոլորտը չափորոշիչների կարիք ունի, սակայն, ըստ նրա, զգուշորեն է պետք ընտրել դրանք:

«Մենք մի կողմից ունենք մշակույթը՝ շատ փխրուն սուբստանց, որին կեղտոտ ձեռքերով, նախանձոտ մտքերով մոտենալ չի կարելի, մյուս կողմից ունենք կարգավորման խնդիր: Ի վերջո, ստեղծագործությունդ ներկայացնելը նման է այն պահին, երբ դու երեխայիդ առաջին անգամ հասարակության մեջ ես տանում. տանում ես վախով՝ ինչպես կվերաբերվեն, արդյոք չեն փշրի»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ ակումբային հանդիպումներին նախապատվություն տալիս: «Ես՝ որպես ստեղծագործող, ինձ ապահով չեմ զգում: Ես այսօր շատ խիստ կասկածում եմ՝ արժե արդյոք կիսվել իմ ստեղծագործություններով, թե առավել ճիշտ է դրանք ներկայացնել ավելի մտերմիկ պայմաններում»,- նշեց նա:

Բանաստեղծ Դավիթ Մշեցու կարծիքով՝ գրականության ոլորտը հնարավոր չէ համակարգել. «Թատրոնի, երաժշտության ոլորտում գոնե միջին մակարդակի մասնագետներ պիտի ունենանք, որ ասեն՝ էս մեկը լավն է, մյուսները՝ չէ: Բայց գրականության ոլորտը ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է վերահսկվի: Հիմա մի յոթ հազար հոգի բանաստեղծ են: Ենթադրենք՝ մեր մշակույթի նախարարը Գյոթեն է. ես էլ Հյուգոն եմ ու գրել եմ «Փարիզի Աստվածամոր տաճարը», ու Գյոթեն ասում է՝ չէ, ախպերս, հաջող չի: Ե՞վ: Կամ մշակույթի նախարարը Թումանյանն է, մի նկարիչ՝ Սարյանը, բերում է իր գործերը: Նա ասում է. «Չէ, դու լավ մարդ ես, մեր ընկերն ես, բայց մի նկարի»: Ի՞նչ անենք. չունենա՞նք Սարյան»:

«Օրենք է պետք, և այն հենց որ սկսի գործել, պիտի այլևս կախված չլինի ոչ նախարարներից, ոչ վարչություններից, ոչ վարչության պետերի ճաշակից, և ոչ էլ մշակույթի նախարարության լինել-չլինելուց»,- նկատեց բանաստեղծ Գոռ Հարությունյանը:

Եթե հեղինակային երգի, նոր ստեղծագործությունների պարագայում լավ ու վատը զատելու չափորոշիչների խնդիրը հավերժական մշակութային հարց է, ապա դասական և ազգային արժեքների պահպանության և փոխանցման որակի վերահսկման բացակայությունը, ըստ «Արաքս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարգսյանի, կարող է երկիր կործանել: «Ովքե՞ր են վերահսկում այն մանկավարժներին, որ չունեն գիտելիք, ապականում են երեխայի հոգին, և մենք չենք կարողանում այս ամենը կառավարել: Թող կազմվի նախարարությունում գեղարվեստական խորհուրդ՝ մասնագետների հիմունքներով, որպեսզի կարողանա Հայաստանի հանրապետությունն ուղղակի փրկի: Պարարվեստը ևս լեզու է, կամուրջ ոսկյա. մենք դիվանագետներ ենք համարվում: Պարարվեստով կարողանում ենք խոսք ասել, կարողանում ենք սնել, դաստիարակել: Հարգելի պետություն, բարձրաձայնում եմ, պետք է միջամտել: Երեխային չի կարելի ապականել: Երեխան մեր վաղվա հիմքն է, կնիքը, պետականությունը: Պետք է նա մեծանա նաև հայրենասեր»,- նշեց նա:

Հանդիպման մասնակիցները համամիտ էին, որ հարկ է նախևառաջ օրենք ընդունել մշակույթի մասին՝ կարգավորելով արվեստագետ-պետություն-հանրություն հարաբերութ-յուն¬ները: Հաջորդիվ, ինչպես նշեց Արմինե Հայրապետյանը, պետք է վերջապես հաշվի առնել, որ ունենք մշակութաբաններ և մշակութաբանության ֆակուլտետի ուսանողներ, որոնց ներուժը չի օգտագործվում:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը ներգրավում է մարդկանց, ովքեր ակտիվ են, գիտակից ու պատասխանատու: Սա հարթակ է մարդկանց համար, ովքեր ունեն ասելիք և կամք, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական ու քաղաքացիական ներուժը ներդնել բարեփոխումների գործընթացում:

Նախաձեռնությունը բաց է ամենատարբեր տեսակետներն ու մոտեցումները ունեցող հետաքրքիր մարդկանց համար: