Արտասահմանցիները ՀՀ մարզերում փող են հափշտակել
Ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն ու դրամարկղից փող հափշտակել։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են նրանց գտնվելու վայրը։ Հաղորդումներից ժամեր անց մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկվել երկու օտարերկրացի։
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձին հայտնաբերելու նպատակով։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի