Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանը Ոչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. Փաշինյան Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ Հայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներին Նազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Տուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համար Հրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներ Վարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնաս

ԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)
Մամուլ

Չարաշահում եւ հավելագրում չի եղել՝ որ կողմից էլ նայես. Արա Մինասյան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին լուրեր են տարածվում, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Որոշ լուրերի համաձայն էլ՝ պաշտոնանկությունն ընդամենը ժամանակի խնդիր է: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ առողջապահության նախարարությունն իր ենթակայությամբ գործող այս հիմնարկում ուսումնասիրություններ է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվել 2016, 2017, 2018 թվականներին հատկացված պետական պատվերի գումարները:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հետ մեր բլից-հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ: Մինասյանն, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը:

Պարոն Մինասյան, լուրեր են պտտվում, որ ձեզ կա՛մ ազատել են զբաղեցրած պաշտոնից, կա՛մ պատրաստվում են դա անել: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդպիսի բան չկա:

Այսինքն՝ այս պահին աշխատում եք: Իսկ պաշտոնից հեռացվելու վտանգ կա՞:

Չէ, այդպիսի խոսակցություն չկա:

Ձեր ղեկավարած բուժհաստատությունում ուսումնասիրություններ էին սկսվել: Դրանք դեռ չեն ավարտվել, ճի՞շտ է:

Ընթացքում են: Կարծեմ մինչեւ օգոստոսի 25-ը ժամկետ կա:

Լուրեր կան, որ մեկ միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

Ուսումնասիրությունները դեռ ընթացքում են: Առայժմ ոչ մի բան ապացուցված չէ: Տարբեր կարծիքներ կան: Իմ կարծիքով՝ այդպիսի բան չկա:

Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է, որ նայած՝ ո՞ր կողմից նայել հարցին:

Որ կողմից էլ նայես, այդտեղ չարաշահում չկա: Ոչ էլ՝ հավելագրում: Հիվանդները եղել են, բուժվել են, գնացել են:

Նախարարը մի տեղեկանք էր հրապարակել, ըստ որի ստացվում էր՝ մեկ ամսվա մեջ միեւնույն մարդը վեց անգամ ստացել էր նույն տեսակի բուժօգնությունը (ինչի դիմաց վճարել էր պետությունը):

Եղել է այդպիսի բան: Այդ մարդը եղել է անօթեւան, եկել է, դուրս է գրվել, նորից տարբեր տեղերից իրեն շտապ օգնության մեքենայով բերել են: Վեց անգամ: Վեց անգամն էլ ոստիկան է հրավիրվել: Երբ որ ալկոհոլային թունավորմամբ են ընդունվում (ինքը անօթեւան էր, նաեւ հարբեցող), դա համարվում է դատական դեպք: Վեց անգամ եկել է ոստիկան, վեց անգամ շտապօգնության մեքենան է իրեն բերել, հետեւաբար վեց հատ հիվանդության նկարագիր պիտի բացվեր: Առաջին հայացքից սա տարօրինակ բան է, նախարարին զեկուցել են ոչ լիարժեք, բայց հետո պարզվել է ամեն ինչ, նախարարն էլ, կարծում եմ, համոզվել է, որ վեց անգամ ոստիկանը չէր կարող հենց այնպես գալ ու վեց անգամ շտապ օգնության մեքենան հենց այնպես չէր բերի այդ մարդուն: Տարբեր հասցեներից բերել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում