Սպիտակի քաղաքապետի ունեցվածքը. Նա ունի 9 անշարժ գույք եւ գնել է նոր առանձնատուն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ, Սահակյանը նախորդ տարի ձեռք է բերել առանձնատուն, որի համար վճարել է 22 միլիոն 622 հազար դրամ: Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմում էին 1 միլիոն 300 հազար դրամ ու 28 հազար ամերիկյան դոլար, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ ու 23 հազար ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտները կազմել են 26 միլիոն 581 հազար դրամ, որից 3 միլիոն 959 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 22 միլիոն 622 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր: Ստացվում է, որ առանձնատունը գնվել է վարկով:
Սահակյանի մեկ այլ հայտարարագրի համաձայն էլ՝ անշարժ գույքի թիվը կազմում է 9–ը, որից՝ երկու հողամաս, երկու հասարակական նշանակության շինություն, երկու բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ կիսակառույց շինություն: Նրան է պատկանում նաեւ GAZ 53 մակնիշի մեքենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի