Տեղակալն ունի բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա եւ 3 միլիոն դրամ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գագիկ Սահակյանը, ով hունիսի 27– ին վերանշանակվեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, հուլիսի 7– ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սահակյանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ եւ «HYUNDAI ELANTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 816 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է:
Նշենք, որ Սահակյանը առաջին անգամ այս պաշտոնում էր նշանակվել 2017 թ. հուլիսի 1–ին: Այն ժամանակ նա հայտարարագրել էր կրկին երեք անշարժ գույք, իսկ դրամական միջոցները կազմել էին 4 միլիոն 800 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է