18 տարին լրացած, բայց դպրոցը չավարտած տղաներին հնարավորություն կտրվի ուսումն ավարտել
18 տարին լրացած, բայց դպրոցը չավարտած տղաներին հնարավորություն կտրվի ուսումն ավարտել: Այս մասին ԱԺ-ում զինվորական ծառայության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նա նշեց, որ առաջարկվում է երեք փոփոխություն, որոնցից մեկը հետևյալն է. եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, ապա զինակոչման ենթակա արու զավակը ազատվի զինվորական ծառայությունից: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է 18 տարին լրացած, բայց դպրոցը չավարտած տղաներին տալ ուսումն ավարտելու իրավունք:
«19 տարին լրանալուն պես, եթե անձը սովորում է դպրոցում, բայց չի ավարտել, ենթակա է զորակոչման: Փոփոխությամբ հնարավորություն է տրվում ստանալ տարկետում՝ մինչև ուսումի ավարտը»,- մանրամասնեց Բալայանը:
Նա ասաց, որ առաջարկվում է ևս մեկ փոփոխություն, որը հնարավորություն կտա 17 տարեկան ուսանողներին, ովքեր ընդունվել են տարկետման իրավունքով, բայց չեն ձևակերպել այն, որովհետև զորակոչային տարիքի չեն, տարկետման իրավունք ստանալ:
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ իրենք նպատակ ունեն կոռուպցիոն ռիսկը նվազեցնել. «Եթե աշակերտը վատ է սովորում, նրան միանգամից զորակոչում ենք բանակ: Ավարտելու համար մեկ անգամ հնարավորություն է տրվում, դրա համար առաջարկում ենք, որ կառավարության անհատական ակտերով կատարվի և աշակերտն իրացնի իր սահմանադրական իրավունքը՝ ստանա միջնակարգ կրթություն»:
Նա նշեց, որ ՌԴ-ից վերադարձած 11 աշակերտ կա, որոնք վերադարձել են Հայաստան և զորակոչվում են:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի