Մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» եւ «գործ տվողները». ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։ Խոսքն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց «գործ տալու» ինստիտուտ։
Նախատեսվում էր մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ն ստեղծել այդ հարթակը, սակայն Փաշինյանի կառավարությունն առաջարկում է այն հետաձգել մինչեւ 2019-ի հունվար, քանի որ շարունակվում են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքներ տարվել հարթակի առնչությամբ կատարվող գնումների գործընթացը կազմակերպելու եւ հարթակի ստեղծման ուղղությամբ։
Բանն այն է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» եւ «գործ տվողները», որոնք առանց որեւէ հարթակի էլ կատարում են իրենց առաքելությունը։ ՀՀԿ-ում կատակում են, թե այս պատճառով է, հավանաբար, որ Փաշինյանի կառավարությունում չեն ցանկանում անտեղի միջոցներ վատնել մի համակարգի վրա, որն արդեն կայացել է անվճար ու առանց ավելորդ ջանքերի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի