Եթե հաստատվի, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու արգելքը, ապա հայկական կողմը կզբաղվի այդ հարցով
Եթե ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի, Ֆրանսիան հանել է Ադրբեջանին պաշտպանական սպառազինություն վաճառելու արգելքը, հաստատվի, ապա հայկական կողմի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով:
Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամեն դեպքում, ադրբեջանական կողմի նմանաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չէի վերաբերվի, իսկ եթե այս տեղեկատվության հաստատում լինի Ֆրանսիայի պետական կառույցների կամ խոշոր ընկերությունների կողմից, ապա Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով», - ասաց նա:
Նշենք՝ Ֆրանսիան սահմանափակել է զենքի առքուվաճառքը ԼՂ հիմնախնդրի կողմերին: Սակայն, ավելի վաղ ադրբեջանական AzeriDefence-ին հղումով, «Интерфакс-Азербайджан»-ը գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի