Եղվարդի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ. ճանապարհը փակ է
Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ: Բնակիչները փակել են գործարանին հարող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել գործարանի շինարարությունը:
««Արմօյլ» հեռացիր», «Կանգնեցնել աղետը» վանկարկումներով բնակիչները շարունակում են բողոքիր ակցիան: Համայնքապետարանի աշխատակիցը հորդորեց ճանապարհը միակողմանի բացեն, սակայն բնակիչները չհամաձայնեցին՝ ասելով, որ բազմաթիվ անգամ բարձրացրել են իրենց առողջությանը վերաբերող խնդիրը, սակայն ապարդյուն, այդ պատճառով որոշել են այսօր փակել ճանապարհը:
«Մենք հրավիրում ենք Բնապահպանության նախարարության ուշադրությունը, սպասում ենք ներկայացուցչին և պահանջում ենք, որ մեր հարցը լուծվի»,- ասաց ցուցարարներից մեկը:
Ոստիկանության ծառայողի հորդորներին, թե չի կարելի փակել ճանապարհը, այդ կերպ խախտվում է հասարակական կարգը, բնակիչները հակադարձեցին.«Դուք եկել եք մեզ օգնելո՞ւ, թե՞ ոչ»:
Բնակիչները շարունակում են փակ պահել Եղվարդի ճանապարհը և սպասում են Բնապահպանության նախարարության ու ՏԻՄ ներկայացուցչին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի