Սամվել Բալասանյանը «կացինն առել է ձեռքը». Ի՞նչ նամակ է գրել Շոյգույին
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե յուր անձնական ճակատին ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ գրած Սամվել Բալասանյանն այնքան է տարվել օրվա թրենդով, որ եթե ոչ վաղ անցյալում Ռուսաստանի անունը տալիս ծնկները ծալվում էին, ճակատը՝ հալվում, այս օրերին կացինը վերցրել ու պապից կաթոլիկ հարվածներ է տեղում Գյումրիի` ռուսական ռազմաբազայի ղեկավարության հասցեին, ավելին, ասում են՝ անգամ նամակ է գրել ռուսաց պաշտպանության նախարար պարոն Շոյգուին, թե՝ եկեք, մեր փողոցները ասֆալտապատեք՝ ձեր ծանր տեխնիկայի «մոմենտով»։
Այս մետամորֆոզի պատճառը մեկն է՝ մինչեւ ոսկրածուծը հաճոյանալ օրվա իշխանություններին, որպեսզի վերջիններս թույլ տան հիմա էլ ճակատին ՔՊ գրել։ Գյումրեցիներն այս առիթով արդեն կատակում են՝ «Էսպես օր էրթա, Բալասը վայ թե զորամաս տանող փողոցները անձամբ կփակե, կնստի տանգերի առաջ, ինչ է թե, գործից չհանեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի