Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Նոր Թուրքիայի առաջին սուլթանը. Էրդողանը կվերահսկի իշխանությունը միանձնյա

Հուլիսի 9-ին տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Այդպես, Թուրքիան խորհրդարանական կառավարման ձեւից պաշտոնապես կանցնի նախագահականին: 13 տարի է անցել այն բանից հետո, երբ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որի հիմնադիրը եւ առաջնորդը Էրդողանն է, բնակչության աջակցությամբ բանակցություններ է սկսել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շուրջ, գրում է Deutsche Welle- ն: Այն ժամանակ թվում էր, որ երկրում ակտիվորեն զարգանում էր ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը: Բայց այժմ Թուրքիան պատրաստվում է իր էլ ավելի ավտորիտար, իսլամիստ եւ ազգայնական նախագահին իշխանության աննախադեպ լիարժեքությամբ օժտել: Երբ խորհրդարանը կորցնի իշխանությունը գործադիր իշխանության նկատմամբ, Էրդողանը միանձնյա կերպով այն տնօրինելու իրավունք կստանա: Եվ դատավորներ նշանակելու իր իրավասության շնորհիվ նա կկարողանա վերահսկել նաեւ արդարադատության համակարգը:

«Ժողովրդավարություն»՝ Ֆրանսիայի օրինակով, սակայն՝ արեւելյան ձեւով
Էրսին Քալայսոօղլուն Թուրքիայում՝ Սաբանջի համալսարանի քաղաքական կենտրոնից, նշում է, որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես է փոխվելու կառավարման համակարգը: «Մինչեւ հիմա բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչ տեսք կունենա համակարգն ընդհանուր առմամբ: Իսկ մինչ այդ ո՛չ հասարակությւոնը, ո՛չ քաղաքական գիտնականները ճշգրիտ մանրամասներին տեղյակ չեն»,- կարծում է Քալայսօղլուն: Էրդողանը պարբերաբար շեշտում է, որ նախագահական կառավարման ձեւը գոյություն ունի նաեւ այլ ժողովրդավարական երկրներում: Սակայն Թուրքիայի նոր քաղաքական համակարգը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ-ում գոյություն ունեցող կամ, այսպես կոչված. կիսանախագահական հանրապետությունից, որը գոյություն ունի Ֆրանսիայում: Այդպես, ԱՄՆ նախագահը Կոնգրեսը լուծարելու իրավունք չունի: Իսկ Էրդողանը, ընդհակառակը, կարող է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել: Ֆրանսիայում խորհրդարանն է նշանակում սահմանադրական դատարանի անդամներին: Նոր Թուրքիայում դա կանի նախագահը:

Ինքնակալության նշանները. Էրդողանը կարող է հրամաններ արձակել՝ շրջանցելով խորհրդարանը
Էրսին Քալայսօղլուն մատնանշում է Թուրքիայի նախագահի կառավարման համակարգի ինքնակալ նշանները. «Ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական համակարգերում գոյություն ունի ձեւավորված քաղաքացիական հասարակություն: Մեզ մոտ այն չկա»: Բացի այդ, Էրդողանը ապագայում կկարողանա պարբերաբար օրենքին հավասար նախագահական հրամանագրեր արձակել՝ շրջանցելով խորհրդարանը: Մինչեւ հիմա նա կարող էր դա անել միայն արտակարգ դրության պայմաններում, որը, ի դեպ, դեռ ուժի մեջ է: Միեւնույն ժամանակ, Էրդողանը ցանկացած ժամանակ կարող է դատավորներին զրկել իրենց լիազորություններից: Այսպիսով, քիչ հավանական է, որ դա անկախ եւ անկողմնակալ արդարադատությամբ նախագահական համակարգ կլինի, կարծում են փորձագետները: Քաղաքագետ Դողու Էրգիլը կիսում է իր գործընկերոջ՝ Քալայսօղլուի մտահոգությունները: Էրգիլը կարծում է, որ ժողովրդավարության համար այսքան կարեւոր իշխանության ճյուղերի բաժանումը եւ անկախ դատարանը փաստացիորեն վերացվել են:

Ուլտրաազգայնականության վտանգը. ծանր խոչընդոտ՝ քրդական խնդրի խաղաղ կարգավորման համար
Բաց է մնում նաեւ հարց, կնպաստի արդյոք «Ժողովրդական դաշինքը», որը Էրդողանի կուսակցությունը ձեւավորել էր Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) հետ, երկրում լարվածության նվազմանը: Շատերը մտավախություններ ունեն, որ ԱՇԿ-ի կոշտ դիրքորոշումը քրդական հարցում եւ դրա կողմից որոշ ժողովրդավարական արժեքների ժխտումը կարող է էլ ավելի խսիտ ազգայնական մթնոլորտ ստեղծել Թուրքիայում: Էրդողանը ԱՇԿ-ն պետք է խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար: Այս իրավիճակը կարող է ծանր խոչընդոտ ստեղծել քրդական խնդրի խաղաղ լուծման համար եւ, հետեւաբար՝ նաեւ ԵՄ կանոններին համապատասխանելու համար: Չափազանց կարեւոր հարց է նաեւ, թե ինչպես են զարգանալու Թուրքիայի հարաբերությունները Արեւմուտքի հետ:

Ճգնաժամ Արեւմուտքի հետ հարաբերություններում. ոուրք-ամերիկյան հարաբերությունները փակուղու մեջ են
1999 թվականին Թուրքիան դարձավ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու: 2005 թվականի հոկտեմբերի 3-ին սկսվեցին բանակցությունները Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ: Թեպետ վերջին 13 տարվա ընթացքում այս հարցում մեծ առաջընթաց չի արձանագրվել: Երկու տարի առաջ արտակարգ դրություն մտցնելուց հետո բանակցությունները փաստացիորեն դադարեցվել էին: Եվրոպական պառլամենտի՝ Թուրքիայի հարցով խոսնակ Կաթի Պիրին կողմ էր հանդես եկել այս երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցմանը: Քանի դեռ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները բացարձակ սառեցման վտանգի տակ են, Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների համար նույնպես պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկն է: Դրանք միանգամից մի քանի վիճահարույց հարց են բարդացնում: Այդպես, Ֆեթուլահ Գյուլենը, ում Էրդողանը մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձ կատարելու համար, ապրում է Միացյալ Նահանգներում: Վաշինգտոնը Սիրիայում համագործակցում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ, որոնց Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն են համարում: Բացի այդ, Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի դեմ լինելուն, մտադիր է Ռուսաստանից S-400 ռուսական հակաօդային համակարգեր գնել: Այս ամենն ամերիկա-թուրքական հարաբերությունները փակուղու է հասցրել: Քաղաքագետ Դողու Էրգիլն այս կապակցությամբ հիշեցնում է Թուրքիայում վերջերս անցկացված հարցումը. այս երկրի բնակչությունն ԱՄՆ-ին ավելի վատ է վերաբերվում, քան Իրանին: Թուրք հասարակության մեջ հակաամերիկյան եւ հակաեվրոպական տրամադրություններն ավելի ու ավելի են տարածվում, նույնիսկ՝ անկախ Էրդողանի քաղաքականությունից: