Ուսուցիչը, շտապօգնության վարորդը եւ դեղագետը ծեծել են դասախոսին եւ նրա մորը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 5-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 11:30-ի սահմաններում Ապարանի բնակիչ, 66-ամյա Մանյա Խաչատրյանը ոստիկանության Ապարանի բաժին հայտնել է, որ իր հետ վիճաբանություն են ունեցել Ապարանի բնակիչներ, 68-ամյա Աշոտ Սաֆարյանը, 40-ամյա Արմեն Սաֆարյանը և 43-ամյա Սևակ Սաֆարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրեն ու որդուն՝ 37-ամյա Արամայիս Սիմոնյանին, ինչի հետևանքով իրենք մարմնական վնասվածքներ են ստացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ճանապարհը նեղացնելու հարցի շուրջ, իսկ կասկածյալներից Աշոտ Սաֆարյանը աշխատում է Ապարանի թիվ 1 հիմնական դպորցում՝ որպես ֆիզկուլտուրասյի ուսուցիչ, Արմեն Սաֆարյանն աշխատւմ է Ապարանի բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության վարորդ, իսկ Սևակ Սաֆարյանը աշխատում է նույն բժշկական կենտրոնում ՝ որպես դեղագետ: Մ. Խաչատրյանի տղան էլ աշխատում է Հայաստանի ազգայաին ագրարարային համալասարանում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի