Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը երեկվա աղմկոտ միջադեպից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել
Մեզ հայտնի դարձավ, որ Կապանի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվելու է այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցի ժամանակ ժողովուրդը քաղաքապետին թույլ չտվեց խոսել։ Իրավիճակը լարվեց, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի հարց բարձրաձայնեց ու մեղադրանքներ հնչեցրեց նախորդ մարզպետի ու Կապանի ներկայիս քաղաքապետի հասցեին:
Երբ ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձեց խոսքը փոխանցել քաղաքապետին՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, կապանցիները սուլոցներով ու վանկարկումներով թույլ չտվեցին նրան խոսել:
«Դուք ռեժիմի ստրուկն եք, դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Հանրապետական կուսակցության մնացորդներ»,-հնչում էին քաղաքացիների շարքերից՝ Կապանի քաղաքապետի հասցեին: Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքեց Կապանի հրապարակը:
Ենթադրվում է, որ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը կապված է երեկվա միջադեպի հետ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի