Հուլիսի 9-10-ը տաք օդային հոսանքների ներթափանցումը կակտիվանա. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջիկա օրերի եղանակի տեսությանը։
«Ցերեկային ժամերին Հայաստանի հովտային շրջաններում առավելագույնը մինչև 36-37 աստիճան է, իսկ արդեն ամսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տաք օդային հոսանքների ներթափանցումը կակտիվանա, և այդ օրերին ջերմաստիճանը կրկին կբարձրանա, հովտային գոտիներով կրկին կգրանցվի 40 աստիճան տաքություն»։
Նրա խոսքով՝ սաստիկ շոգերն ավելի բնորոշ են հուլիսի 2-րդ տասնօրյակից հետո, բայց սա աննախադեպ երևույթ չէ:
Նա նշել է, որ առաջիկա երկու-երեք օրերին երեկոյան ժամերին քամի կլինի, իսկ ամսի 9-ից հետո քամու ուժգնությունը կնվազի։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն