Բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների միջև գաղտնի ինֆորմացիայի փոխանցման հարցում
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների միջև գաղտնի ինֆորմացիայի փոխանցման հարցում: Լավատեղյակ աղբյուրների խոսքով, քանի որ ռուսական անվտանգության շրջանակները չեն վստահում ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը, հիշեցնենք, «Պուտին fuce» ակցիաների, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ջատագովներից էր: ԱԱԾ-ին, ՊՆ-ին, Գլխավոր շտաբին տրամադրված գաղտնի ինֆորմացիայի մասով պահանջում են շրջանցել ԱԽՔ-ն, որ փաստաթղթերը Գրիգորյանի ձեռքում չհայտնվեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































