Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո ազատ է արձակվել
Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, «Ազատությանը» տեղեկացրեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:
Հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ ինը ժամ խուզարկել էր Սարգսյանների բնակարանը, որը գտնվում է Երևանի Թումանյան 11 հասցեում, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել ԱԱԾ:
Արդեն այսօր ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարգսյանի 14 գծանկարների հափշտակության վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ:
«Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի հետևանքով նախկին նախագահ, վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը զրկվեց իշխանությունից, վերջինիս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, արդեն երկրորդ անգամ է հայտնվում իրավապահներ ուշադրության կենտրոնում: Հունիսի 25-ին ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկեց Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ժամեր անց ոստիկանությունը նրան ազատ արձակեց։
Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ