Արտանիշում կորած 2 եղբայրներին գտել են
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի տարածքում նախօրեին կորած երկու երեխաներին (15 եւ 11 տարեկան) գտել են: Այս մասին նշեց Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:
Նրա խոսքով, նրանք եղբայրներ են, որոնք աշխատելիս են եղել անասնապահական ֆերմայում, որտեղից պարզապես գնացել են հարեւան Ծափաթաղ գյուղ՝ բարեկամի տուն. «Դրանք մոր ծիծ կտրող են, կորողը չեն, ֆերմայից գնացել են Ծափաթաղ՝ հարազատի տուն»,-ասաց նա:
Համայնքի ղեկավարը նշեց, որ երեխաների ընտանիքում 8 երեխա է մեծանում:


















































Արտանիշ գյուղում 11 և 15-ամյա երեխաներ են կորել