Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 միլիոն դոլարից ավելի գումար փոխանցել

Հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված բացահայտումները և նրա ձերբակալությունը՝ Tert.am-ը ներկայացնում է հիմնադրամի գործունեության, այստեղ իրենց նվիրատվությունն անողների և հոգաբարձուների խորհրդի կազմի մասին հակիրճ տեղեկատվություն:

Կառույցի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին ՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

Պետք է նկատել, որ հիմնադրամի նվիրատուները բաժանվում են 4 կատեգորիաների՝ «Պատվո անդամ», որի նվիրաբերած գումարը 1 000 000 դոլար և ավելին է, «Բարերար անդամ, որի նվիրաբերած գումարը՝ 5 00 000 և ավելի դոլար է, «Աջակից անդամ», որի նվիրաբերած գումարի չափը՝ 250 000 և ավելի դոլար է, «Նվիրատու անդամի» դեպքում՝ 100 000 և ավելի դոլար:

 Հիմնադրամի «Պատվո անդամների» շարքում են, այսինքն՝ 1 000 000 դոլարից ավելի գումար են փոխանցել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, Հնդկաստանի կառավարությունը, Անդրանիկ Բաղդասարյանը՝ ԱՄՆ-ից, Ժան Պողոսյանը՝ Բելգիայից, Տիգրան Իզմիրլյանը՝ Շվեյցարիայից, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ԱՄՆ), «Լինսի» հիմնադրամը՝ ԱՄՆ-ը և այլն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների Խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն`Հայաստանի Հանրապետության նախագահն ի պաշտոնե Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են պետության, եկեղեցական, կուսակցական, հասարակական և բարեգործական կառույցների ներկայացուցիչներ: Նրանց թվում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրը, Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը և այլք:

Խորհուրդը հրավիրում է տարեկան ժողով, որին մասնակցում են հոգաբարձուները, տեղական մարմինների և գործադիր վարչության ներկայացուցիչները:

Պետք է նկատել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել էր վերջերս՝ մայիսի 25-ին, որի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվել էր Արա Վարդանյանը․ հոգաբարձուների խորհրդի նիստում բոլոր անդամները միաձայն քվեարկել էին նրա օգտին՝ վստահություն հայտնելով հիմնադրամի աշխատանքին։

Խորհրդի նիստից մոտ 1 ամիս հետո՝ հուլիսի 3-ին, Արա Վարդանյանը ձերբակալվել է:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի՝ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ իր խոսքերի՝ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետև անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: