Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով:
Էդուարդ Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































