Նախարարներն իրար հետ կատաղի մրցման մեջ են. հրահանգ են ստացել Փաշինյանից
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ նախարարներ լրատվամիջոցներով երեւալու յուրօրինակ մրցման մեջ են: Դա անզեն աչքով էլ նկատելի է: Ավելին, նրանք այդ մրցավազքի մեջ հաճախ ժամանակ չեն ունենում զբաղվել իրենց հիմնական գործով:
Բանն այն է, որ նրանք հրապարակային գործելաոճ որդեգրելու հստակ հրահանգ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ սկսել են իրար հետ մրցակցել, թե ով ավելի լավ կկատարի շեֆի հրահանգը: Մեր ունեցած տեղեկություններով, այդ մրցակցությունն ավելի է ուժեղացել, երբ պարզվել է, որ Փաշինյանին պարբերաբար ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում նախարարների ակտիվության ցուցանիշի առումով մոնիթորինգի տվյալները:
Երեկ գնահատման համակարգերից մեկը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց լուսաբանման առումով «առաջամարտիկը» կրթության եւ գիտության նախարարն է, նրան հետեւում են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Մեր աղբյուրները պնդում են, որ սոցցանցերում պատկերը փոքր– ինչ այլ է, եւ հենց այս երկուսի համադրությամբ իրավիճակն էլ ներկայացվում է վարչապետին: Արդյունքում նախարարական մրցավազքը հաճախ ուղղակի կատաղի բնույթ է ստանում՝ իրենց իսկ շեղելով բուն գործից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































