12 ժամ ջուր չի լինելու Վանաձոր քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս թաղամասի 1-ից-22 փողոցների` իրենց նրբանցքներով եւ փակուղիներով, Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային ավանի, Բաղրամյան 1, 2 փողոցների եւ Բաղրամյան պողոտայի, Շիրակի խճուղու եւ Շիրակի փողոցի` իր նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

















































