Հրազդանի ավագանին ընդունեց Արամ Դանիելյանի հրաժարականը
Հրազդանի քաղաքապետարանում, այսօր՝ հուլիսի 2-ին, հրավիրված ավագանու արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունվեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը:
Նիստին հրավիրված աշխատակիցներին ու ավագանու անդամներին դիմելով՝ քաղաքապետը խնդրեց կողմ քվեարկել իր հրաժարականին. «Իմ այս որոշումը պայմանավորված է քաղաքական իրավիճակի փոփոխմամբ: Նոր իշխանություն է փոխվել, ում ձեռքում են գտնվում կառավարման համակարգը եւ ֆինանսները: Ես նպատակահարմար եմ գտնում իմ տեղը զիջել նոր ուժի ներկայացուցչին եւ կարծում եմ, որ նրանք կկարողանան ներդրումներ եւ գումարներ բերել մեր քաղաք:
Քանի որ մեր քաղաքը սպեցեֆիկ է՝ հիմնված յոթ գյուղերի վրա, շատ դժվար է մեր քաղաքում առանց գումարների: Այս 17 տարիների ընթացքում մենք բազմածավալ աշխատանքներ ենք կատարել եւ քաղաքաշինական հարցեր ենք լուծել, ձեզանից յուրաքանչյուրից շնորհակալ եմ, քանի որ դուք էլ ինձ հետ կատարել ենք այդ դժվարին աշխատանքը»,-հայտարարեց Արամ Դանիելյանը:
Նա համեմատեց Հրազդան քաղաքը 2002 թվականին եղած վիճակի հետ՝ նշելով, որ այս ընթցքում հսկայական աշխատանքներ են կատարվել: Արամ Դանիելյանը խնդրեց առանց հարց ու պատասխանի կողմ քվեարկել իր հրաժարականին: Աշխատակիցները ծափողջույններով հրաժեշտ տվեցին վերջինիս:
Նշենք, որ ըստ ընթացակարգի, արձանագրություն պիտի կազմվի եւ ուղարկվի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով էլ համապատասխանաբար ՀՀ կառավարություն, որից հետո վարչապետը կնշանակի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի