Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին դիրքային ամրապնդման աշխատանք կատարել
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

















































