ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի. Նիկոլ Փաշինյան
Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:
«Արդեն ասել ենք, որ կուտակումներ կան, գիտեք, որ զորավարժություններ են տեղի ունենալու, իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ: Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, եւ իմ հրամանը հենց դա է եղել»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում սահմանին հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:

















































