Որքան փոխանցում է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի կողմից փաստացի կատարված հատուցումների մասով առաջիկա 20 տարիների կատարվելիք հատուցումները:
«Հարգելի հայրենակիցներ,
Օրեր առաջ Ձեր ուշադրությանը ներկայացրեցինք Հիմնադրամի կողմից մինչ օրս կատարված միանվագ և ամսական հատուցումները, ինչպես նաև ներկայացրեցինք շահառուների անվանացուցակը: Իսկ այս հրապարակման միջոցով կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ հիմնադրամի կողմից փաստացի կատարված հատուցումների մասով առաջիկա 20 տարիների կատարվելիք հատուցումներին:
Հիմնադրամը այս պահի դրությամբ արդեն իսկ կատարել է 537,300,000 ՀՀ դրամի հատուցում, որից 435,000,000 ՀՀ դրամը միանվագ, իսկ 102,300,000 ՀՀ դրամը` ամսական հատուցումներն են: Ընդ որում` այն պահից սկսած, երբ հաշմանդամ զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները դառնում են Հիմնադրամի շահառու, նրանցից յուրաքանչյուրի անունով մենք բացում ենք անհատական հաշիվ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Այդ հաշիվները պատկանում են բացառապես շահառուներին և լինելով հատուկ հաշիվներ՝ անձեռնամխելի են: Այսինքն, անգամ եթե շահառուները ունեն պարտքեր, վարկային պարտավորություններ, այդ հաշիվներին փոխանցված գումարի վրա չի կարող տարածվել բռնագանձում, այդ գումարները չեն կարող սառեցվել կամ այլ կերպ տնօրինվել»,-ասված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հայտարարության տեքստում:

Ինչես նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փաստացի կատարված հատուցումների մասով Հիմնադրամի կատարվելիք պարտավորությունները առաջիկա 20 տարիների համար:



















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի