ՀՀ կառավարությունն ամբողջապես չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին. ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցը
Հայաստանի կառավարությունն ամբողջապես չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, այնուամենայնիվ, այն կարևոր ջանքեր է գործադրում դա անելու ուղղությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում:
Ինչպես հայտարարում են փաստաթղթի հեղինակները, Հայաստանի կառավարությունը զեկուցվող ժամանակաշրջանի ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել նվազագույն չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ՝ վերապատրաստումներ իրականացանելով իրավապահների համար, նախաձեռնելով փոքր-ինչ ավելի շատ դատական հետապնդումներ և կազմակերպելով իրազեկման տարբեր արշավներ: Այնուամենայնիվ, ինչպես նշում են հեղինակները, այդ ջանքերը լուրջ և կայուն չեն եղել՝ համեմատած նախկին ժամանակատվածում իրականացված ջանքերի հետ:
Զեկույցում նշվում է, որ իշխանությունները կարճել են որպես թրաֆիքինգ դասակարգված գործերի մեծ մասն ապացույցների բացակայության պատճառով, բացի այդ չեն կիրառվել միասնական ցուցանիշներ բնակչության խոցելի շերտին սքրինավորելու համար:
Քննիչները պարբերաբար հարցաքննել են զոհերին, այդ թվում՝ երեխաներին, և զոհերը մշտապես դատարանում են հայտնվել իրենց թրաֆիքինգի ենթարկած անձանց դիմաց՝ ենթարկվելով կրկնակի տրավմայի:
Միջազգային կազմակերպությունները հաղորդել են երեխաների խնամքով զբաղվող կառույցներում երեխաներին աշխատանքային շահագործման ենթարկելու և երեխաների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի մասին և նշել են, որ հաստատությունները չեն ձեռնարկում անհրաժեշտ քայլեր երեխաների շահագործումը թույլ չտալու նպատակով:
Բացի այդ, նշվում է, որ կառավարությունը շարունակել է կասեցնել աշխատանքի տեսչական գործառույթների մեծ մասը՝ խոչընդոտելով պարբերական ստուգումներին, որոնք կարող էին բացահայտել պարտադրված աշխատանքի դեպքերը:
Զեկույցի հեղինակաների ուսումնասիրած ժամանակահատվածում ոչ մի ստուգում չի իրականացվել:
Զեկույցի հեղինակները նշում են, որ այս պատճառներով Հայաստանի ցուցանիշը նվազեցվել է և երկիրը հայտնվել է երկրորդ մակարդակի երկրների ցանկում:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է