ԱԱԾ-ն ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին
Մեր տեղեկություններով, երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին:
Երեկ գրել էինք, որ մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում մի քանի ժամ գործողություններ է իրականացնում: Այդ գրասենյակը պատկանում է Արտյոմ Կանեւսկոյին:
ԱԱԾ-ն հաստատել է գրասենյակում գործողություն կատարելու մասին տեղեկությունները եւ խոստացել մանրամասներ հայտնել ավելի ուշ:
Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Կանեւսկոյը այս պահին ճշտել չհաջողվեց: Չի բացառվում, որ նա ձերբակալվել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մահափորձի գործով:

















































