Շոուն ապահովվում է, էյֆորիան՝ նույնպես, իսկ հարուցված գործը՝ կարճվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության բոլոր շերտերում շատ դրական են վերաբերվում նոր իշխանությունների կոռուպցիոն բացահայտումներին։ «Պիտի մաքրվեր էս ամենը»՝ գտնում են անգամ նախկին իշխանավորներից ոմանք։ «Սակայն մեկ այլ խնդիր էլ կա, և դա գրեթե միշտ է եղել։ Գործը հարուցվում է, հաղորդագրությունը՝ տարածվում, սակայն դա այլևս շարունակություն չի ունենում։ Եթե փնտրեք, շատ հազվագյուտ հաղորդագրություններ կգտնեք գործերի կարճման մասին։
Ասել է թե՝ շոուն ապահովվում է, հասարակության էյֆորիան՝ նույնպես, քննությունը գնում է, պարզվում է՝ փողերի «ծագումը» կա՛մ օրինական է, կա՛մ հանցանք չկա, և գործը կարճվում է, բայց շատ քչերն են իմանում այդ մասին, ընդ որում՝ շատ դեպքերում արդեն կատարվածն այլևս չի էլ հետաքրքրում հանրությանը։
Այնպես որ, մի բացառեք, որ այսօր բավականին աղմուկ հանած գործերի քննության ընթացքում պարզվի, որ «ապօրինի հարստացումն» ու շորթումն այնքան էլ պատկերացրածի չափ չէին, և իրականում բոլորովին այլ խնդիր էր լուծվում»,- ասաց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի