ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում քրեական հեղինակություններից մեկի տարածքում
Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այս պահին գործողություն է իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Ըստ տեղեկությունների՝ այն «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանեւսկոյ) տարածքներից է:
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ ասել չի կարող:
Նշենք, որ օրերս առաջ էլ խուզարկվել եւ բերման է ենթարկվել Արմեն Հարությունյանի եղբայրը՝ «Արտյոմ Կանեւսկոյ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանը:
«Օրենքով գող» Արմեն Հարությունյանը, հիշեցնենք, մահացել է 2010 թվականին Աստրախանում:


















































Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը ձերբակալվել է